Էլֆրիդե Ելինեկ
- Գրքեր, Մշակույթ

էլֆրիդե Ելինեկ «Դաշնակահարուհին»

«Դաշնակահարուհին», ավստրիացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլֆրիդե Ելինեկի վեպերից է։ Հրատարակվել է 1983 թվականին։ Հայերեն հրատարակությունը լույս է տեսել 2014 թվականին՝ Կարլեն Մատինյանի թարգմանությամբ:

Վեպում ներկայացվում է բարդ հոգեբանությամբ մի կերպար, որի ներաշխարհում կանոնիկ կյանքի և սեռական ներքին ձգտումների բարդ հակադրությունն է:

Եթե դեռ չես կարդացել, «Քաղաք»-ը կօգնի քեզ:

դաշնակահարուհին

«Իսկ սերը միայն այն ժամանակ է ուրախություն բերում,երբ քեզ նախանձում են այն անձի պատճառով, ում սիրում ես»:

«Կինը միայն մի նպատակով է զուգվում-զարդարվում` միակ տղամարդու: Տղամարդու մոտ մշտապես խիստ ցանկություն է առաջանում փշուր-փշուր անել խեղկատակի այդ բոլոր անառողջ զիզի-բիզիները, որովհետև նա տենչում է ցնցելով փաթեթից դուրս բերել թարմության վերջին մնացորդները, որոնք դեռ պահպանվել են կնոջ մեջ»:

«Երկու անձինք, ովքեր միավորվում են փոխադարձ սիրային կառչումով, դեռ մարտական գործողություններից առաջ սխալվում են այն բանում, թե ինչ են իրենք ՈՒԶՈՒՄ միմյանցից, և այն բանում, թե ինչ ԿՍՏԱՆԱՆ իրենք միմյանցից»:

«Մի՞թե դու չես նկատում,որ մենք միայնակ ենք ողջ աշխարհում»:

«Ինչի մասին չի կարելի խոսել, այդ մասին կարելի է գրել»:

 

Կարդա նաև՝

«Սիրելի ոսկորներ»․ Սյուզի Սելմոնի խորհրդավոր պատմությունը

սիրելի ոսկորներ գիրք Էլիս Սիբոլդ քաղաք

 

Մեկնաբանություններ