- Կինո, Կյանք

Էմբեր Հարդը կարող է 3 տարով բանտում հայտնվել Ջոնի Դեփին զրպարտելու պատճառով

Ջոնի Դեփի եւ Էմբեր Հարդի միջեւ դատավարությունը շարունակվում է։ Նոր ապացույցները կարող են “Ակվամենի” դերասանուհուն բանտ ուղարկել այն բանի համար, որ նա կեղծել է իր վնասվածքները:

Ջոնի Դեփի եւ Էմբեր Հարդի շուրջ իրավաբանական դրաման սկսվել է այն ժամանակ, երբ “Ակվամենի” աստղը 2018 թվականին հայտարարել է ֆիզիկական եւ բանավոր բռնության մասին իրենց կարճ ամուսնության ժամանակ: Բայց ամեն ինչ կտրուկ փոխվեց այս տարի ու Ջոնի Դեփը այժմ դատի է տալիս Էմբեր Հարդին՝ զրպարտության պատճառով։

The International Business Times-ի տվյալներով, Էմբեր Հարդը կարող է մինչեւ երեք տարվա ազատազրկում ստանալ, եթե նրան մեղավոր ճանաչեն Ջոնի Դեփի դեմ ապացույցների կեղծման մեջ: Էմբեր Հարդը պնդում էր, որ ինքը տանջվել է աչքերի տակ կապտուկների պատճառով 2015 թվականին Ջեյմս Կորդենի Late Late Show-ին հայտնվելուց առաջ: Սակայն դատական փաստաթղթում  Էմբեր Հարդի ոճաբան Սամանտա Մաքմիլենը հայտարարել է, որ այդ ընթացքում դերասանուհին ոչ մի կապտուկ չի ունեցել:

“2015 թվականի դեկտեմբերի 16-ին ողջ օրվա ընթացքում ես չեմ տեսել, որ Էմբեր Հարդը ունենար կապտուկներ, կտրվածքներ կամ վնասվածքներ՝ դեմքին կամ մարմնի ցանկացած այլ մասում”, – նշել է Մաքմիլենը։

Հիշեցնենք, վերջերս հայտնի էր դարձել, որ Էմբեր Հարդը Ջոնի Դեփին դավաճանել է Իլոն Մասկի հետ։

Մեկնաբանություններ