- Առողջապահություն, Երաժշտություն, Կյանք, Սելեբրիթի

Էմինեմը սնունդ է ուղարկում Դեթրոյթի բժիշկներին, ովքեր կորոնավիրուսի դեմ են պայքարում

Eminem-ը կորոնավիրուսի համաճարակի պայմաններով շուրջօրյա հերթապահության մեջ գտնվող բժիշկներին օգնելու անսովոր միջոց է ընտրել:

Ռեփերը որոշել է իր հայրենի Դեթրոյթում հիվանդանոցների աշխատակիցներին տնային սնունդով ապահովել, որպեսզի նրանք կարողանան ուտել աշխատավայրում։

Համացանցում հայտնվել են բաժակների տեսքով պլաստիկ կոնտեյներների լուսանկարներ, որոնց վրա գրված է առաջին գծում գտնվող բժիշկներին ուղղված երախտագիտության խոսքեր: Տարրայի մեջ գտնվում է սպագետտի՝ “Mom’s Spaghetti” ընկերության սոուսով։

Սա Էմինեմի “Lose Yourself” երգի տողերից մեկն է. “There’ s vomit on his sweater already, Mom ‘s spaghetti”։

Մարշալն արդեն առաջին տարին չէ, որ մոնետիզացնում է իր հայտնի տողերը։ Տարբեր փառատոների և միջոցառումների ժամանակ պարբերաբար հայտնվում են ստենդներ՝ մտացածին բրենդի արտադրանքով։ Սակայն երբեմն (ինչպես այս դեպքում) Eminem-ը դրանով օգնում է տարբեր բարեգործական ուղղություններին:

Մեկնաբանություններ