Գրքեր Քաղաք
- Գրքեր, Մշակույթ

Էրիխ Մարիա Ռեմարկ «Երեք ընկեր»

Ռեմարկը «Երեք ընկեր» գրքի վրա աշխատել է գրեթե 4 տարի: Եվ միայն 1938 թ.-ին Ամստերդամում լույս է տեսնում «Երեք ընկեր» գիրքը, հրատարակված գերմաներենով, ինչից հետո նրան և կնոջը զրկում են Գերմանիայի քաղաքացիությունից:

«Քաղաք» -ը ներկայացնում է մեջբերումներ գրքից:

1. « Լսիր, Գոտֆրիդ, կարծեմ, դու սիրո հարցում լավատեղյակ ես, այնպես չէ՞: – Լավատեղյա՞կ: Սիրո հարցերում ես ուղղակի գրոսմայստեր եմ,- համեստորեն պատասխանեց Լենցը: – Շատ լավ: Դե ուրեմն, ես կուզենայի իմանալ, թե այդպիսի դեպքերում մարդիկ մի՞շտ են իրենց հիմարաբար պահում: – Այսինքն, ինչպե՞ս թե հիմարաբար: – Դե, ասենք, այնպես, ասես կիսահարբած լինեն: Ավել-պակաս խոսում են, ասում՝ ինչ խելքներին փչի ու դեռ սուտ խոսում: Արա, ինչ ուզում ես. գլխի վրա կանգնիր, դուրս տուր ամենահիմար անհեթեթությունները, գոռոզացիր սիրամարգի նման, երգեր երգիր նրա լուսամուտի տակ, բայց միայն մի բանից զգուշացիր. գործնական մի եղիր, լրջմիտ մի եղիր»:

2. « Միայն թե ոչինչ սրտին մոտիկ չընդունել, որովհետև այն, ինչ ընդունես, կուզենաս ուժով պահել: Իսկ ուժով պահել ոչինչ չի կարելի»:

3. « Չէ որ հարկավոր է գիտենալ նաև պարտվել: Այլ կերպ՝ ապրել չի լինի»:

4. « Երբեք մի ձգտիր չափից դուրս բան իմանալ: Որքան քիչ ես իմանում, այնքան պարզ է դառնում կյանքը: Գիտությունը մարդուս դարձնում է ազատ, բայց դժբախտ»:

5. « Սիրո մեջ չի կարելի վերջնականապես ձուլվել միմյանց, հարկավոր է ավելի հաճախ բաժանվել՝ գնահատել կարողանալու համար նոր հանդիպումները: Միայն նա, ով շատ է մենակ մնացել, կարող է գնահատել սիրելու հետ հանդիպման երջանկությունը»:

Կարդա նաև՝ 

Must Read. 5 գրքեր, որոնք կտպավորեն քեզ 2019-ին

Գրքեր 2019 կարդալ քաղաք

Մեկնաբանություններ