- Աշխարհ, Քաղաքական

Թբիլիսիում կողոպտել են Վրաստանի խոշորագույն բանկերից մեկի մասնաճյուղը

Թբիլիսիում զինված տղամարդը կողոպտել Է Վրաստանի խոշորագույն առևտրային բանկերից մեկի՝ Liberty Bank-ի մասնաճյուղը:

Տղամարդը բանկից մեծ քանակությամբ գումար է տարել, բայց թե որքան, չի նշվում: Կատարվածի արդյունքում ոչ ոք չի տուժել:

Տեղում աշխատում են քրեագետները, հարցաքննում են բանկի աշխատակիցներին:

Դեպքի առթիվ ՆԳ նախարարությունում հետաքննություն են սկսել կողոպտման և զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով:

Վրաստանի ՆԳ նախարարությունը որոնում Է կողոպտչին:

Մեկնաբանություններ