- Խոհանոց, Կյանք

Թեյի ամենահայտնի և սիրված տարատեսակներն՝ ամբողջ աշխարհից

Մեզանից շատերն օրը սկսում են մեկ բաժակ թեյից։ Ձմռան ցուրտ եղանակին անուշաբույր թեյը լավագույն միջոցն է ջերմություն և հաճելի զգացողություններ ստանալու համար։

«Քաղաք»-ը թեյերի սիրահարների համար պարզել է, թե ինչ տեսակի թեյեր կան աշխարհում և դրանցից որոնք ինչ գործառույթներ են իրականացնում մարդու օրգանիզմում։

Պարզվում է, որ թեյերի բոլոր տեսակները առաջացել են նույն Camellia Sinensis բույսից։ Թեյերի տարբերությունն առաջացել է կախվակ ժամանակից, եղանակային պայմաններից և տարածաշրջանից։ Մոտ 3000 թեյի տեսակ աշխարհում ամենապահանջվածն են ջրից հետո։ Ցանկացած թեյ սիրող անձ ցանկանում է իմանալ թեյի կարևոր և առանձնահատուկ հատկանիշները և ծանոթանալ թեյախմության հատուկ մշակույթին։ Այսպիսով՝ քեզ ենք ներկայացնում թեյերի տեսակներ և դրանց հատկությունները․

Սև թեյ (Black tea)

Սև թեյը ավելի թունդ կանաչ և սպիտակ թեյերի համեմատ։ Ամեն օր սև թեյ խմելը մարդկանց մեծամասնության համար ապահով է և ոչ մի վտանգ չի ներկայացնում։Սակայն պետք է չչարաշահել չափաբաժինը, քանի որ 3-4 բաժակից ավել խմելն օրվա ընթացքում արդեն կարող է մեծ վնասներ հասցնել առողջությանը։ Այս թեյը ունի կոֆեինի մեծ քանակություն։

Օուլունգ թեյ (Oolong Tea)

Թեյը ստեղծվել է նույն բույսից, ինչ սև և կանաչ թեյերը։ Որոշ մարդիկ թեյն օգագործում են, որպեսզի ուժեղացնեն մտածելու կարողությունները։ Թեյը տարածված է Չինաստանում։ Այն օգնում է քաշ գցել։ Ճապոնացի շատ մասնագետներ ասում են, որ մեկ բաժակ Օուլունգ թեյն օգնում է նյութափոխանակության լավացմանը ավելի լավ, քան 3 բաժակ կանաչ թեյը։

Կանաչ թեյ (Green tea)

Կանաչ թեյն ամենաառողջարար թեյն է և ունի շատ մեծ ազդեցություն օրգանիզմի վրա։ Լավացնում է ուղեղի աշխատանքը, օգնում է քաշ գցել, կանխում է քաղծկեղի առաջացումը և շատ այլ կարևորագուն ֆունկցիաներ է իրականացնում։ Այն հագեցած է բազում առողջարար նյոյթերով, որոնք օգնում են ազատվել ավելորդ քաշից։ Ամեն օր 3-5 բաժակ խմելը վնաս չի հասցնի օրգանիզմին և անգամ կօգնի պահպանել առողջությունը։ Պարունակում է քիչ քանակությամբ կոֆեին (10-30 տոկոս)։

Սպիտակ թեյ (White Tea)

Բոլոր թեյերից ամենանրբահամը սպիտակն է։ Այն նույնպես առողջարար է և քչացնում սրտի հիվանդությունների և քաղծկեղի ռիսկերը, ինչպես նաև օգնում է քաշ գցել։ Եթե համեմատենք կանաչ թեյի հետ, ապա դրանք նույն բույսից են, սակայն կանաչ թեյն այս դեպքում հաղթում է, քանի որ օգտակար հատկությունները գերակշռում են։ Ինչպես մյուս տեսակները, այնպես էլ սպիտակ թեյը խորհուրդ չի տրվում խմել քնելուց առաջ, քանի որ այն նույնպես կոֆեինի քանակություն է պարունակում։ Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում խմել մինչև 3 բաժակ, ցանկալի է՝ ուտելուց 1 ժամ հետո։

Փյուեր թեյ (Puer Tea)

Թեյ, թեյերի մասին, փյուեր թեյ, թեյնիկ

 

Այս թեյը Չինաստանի Յուննան կոչվող վայրից է։ Սև թեյի ամենահին տեսակն է և հետևաբար ունի նույն հատկությունները։ Առողջարար հատկություններից մեկը արյան շրջանառության լավացումն է։ Օրական մեկ բաժակը բավարար է լավ զգացողություն ունենալու և առողջությունն ապահովելու համար։

Դեղին թեյ (Yellow Tea)

Թեյ, թեյերի մասին, դեղին թեյ

 

Դեղինը ունի կանաչ թեյին բնորոշ հատկություններ։ Դրական է անդրադառնում օրգանիզմի վրա, դեմ առ դեմ հանդիպում է հիվանդությանը և կանխում է դրա առաջացման նախնական պատճառները։ 1000 միլիգրամ դեղին թեյում կա 50 միլիգրամ կոֆեին։ Բոլոր դեղին թեյերը առաջացել են Չինաստանում։ Դեղին թեյն ունի անուշ բույր և նուրբ համ։

Իսկ ի՞նչ թեյ ես նախընտրում դու։

Կարդա նաև՝ 

մուրաբա օգտակարություն վնաս քաղաք

Մեկնաբանություններ