- Ժամանց, Կինո, Կյանք, Սելեբրիթի

Թոմ Հարդին հեքիաթ կկարդա երեխաների համար

Ապրիլի 27֊ից BBC Children’s CBeebies ալիքով հանրահայտ դերասան Թոմ Հարդին հեքիաթներ կկարդա փոքրիկների համար։ Կտևի դա մինչև մայիսի 1֊ը։

Դերասանը մինչ այս էլ է հրավիրված եղել հեքիաթ կարդալու՝ 2016 թվականին։ Ըստ BBC֊ի տվյալների, հրավիրված բոլոր աստղերի թվում նրա հետ եթերներն ամենից շատն են դիտել։

Հարդին հեքիաթները կկարդա փոքրիկների համար իր պարտեզից։

Ինչ որ բան հուշում է, որ ոչ միայն փոքրիկներն են հաղորդման ժամանակ լինելելու հեռուստացույցի մոտ։

Մեկնաբանություններ