- Կինո, Կյանք, Մոտիվացիա, Սելեբրիթի

Թոմ Հենքսը աջակցել է Կորոնա անունով երեխային, ում ծաղրում են դպրոցում

Ամերիկացի դերասան Թոմ Հենքսը պատասխանել է Կորոնա անունով տղայի նամակին ու որպես նվեր ուղարկել է Corona գրությամբ տպագրական մեքենա: Այս մասին հայտնում է BBC News-ը։

8-ամյա ավստրալացի երեխան դերասանին հղած ուղերձում աջակցության խնդրանքով է դիմել, քանի որ դպրոցում նրան ծաղրել են “կորոնավիրուս” անվանելով՝ իր անվան պատճառով: Տղան նաև հետաքրքրվել է դերասանի ու նրա կնոջ առողջական վիճակով, որոնք վերջերս վարակվել են վիրուսով։

Կուլտային դերերի կատարողին շատ է հուզել տղայի հաղորդագրությունը։
“Ես ու կինս այնքան ուրախ էինք քո նամակին։ Շնորհակալություն, որ դու այդքան լավ ընկեր ես։ Ընկերներն օգնում են ընկերներին, երբ նրանք դժվարության մեջ են”,- գրել է Հենքսը պատասխան նամակում։
Նա նաև ընդգծել է. “Դու միակն ես, ում ես գիտեմ Կորոնա (Թագ՝ խմբ.) անունով, ճիշտ այնպես, ինչպես արևի շուրջ օղակն է կոչվում թագ”:

Մեկնաբանություններ