- Կինո, Կյանք, Մշակույթ, Սելեբրիթի

Թոմ Քրուզն ու Իլոն Մասկը ֆիլմ կնկարահանեն տիեզերքում

Թոմ Քրուզը և Իլոնա Մասկի SpaceX ընկերությունը պատրաստում են մարտաֆիլմ, որը ծրագրում են նկարահանել տիեզերքում: Նախագիծը դեռ չունի ստուդիա, սակայն աղբյուրները հայտնում են, որ դա հաստատ “Առաքելությունն անիրագործելի է” ֆրենչայզի շարունակությունը չէ ։

Քրուզի ու Մասկի հետ ֆիլմի վրա աշխատում է NASA գործակալությունը: Չի հստակեցվում՝ այն ամբողջությամբ կնկարահանեն տիեզերքում, թե՝ մասնակիորեն։

Քրուզը վաղուց է զբաղվում նկարահանումների էքստրեմալ մեթոդներով։ Նա պարաշուտով թռել է 106 անգամ մեկ տեսարանի համար, բարձրացել աշխարհի ամենաբարձր շենքը ու 6 րոպեով շունչը պահել ջրի տակ:

Վեցերորդ “Առաքելության” նկարահանումների ժամանակ նա կոտրեց ծունկը՝ մի շենքից մյուսը ցատկելիս։

Քրուզի առաջիկա նախագծերը տուժել են կորոնավիրուսի բռնկման պատճառով։ “Թոփ գան. Մեվերիկ” մարտաֆիլմի թողարկումը տեղափոխել են կես տարով՝ 2020 թվականի դեկտեմբեր, իսկ յոթերորդ “Առաքելության” նկարահանումները սառեցրել են Իտալիայում համաճարակի ուժեղացման պատճառով:

Մեկնաբանություններ