- Առողջապահություն, Կյանք

Թուրքիայում կորոնավիրուսից մահացել է հայազգի բարերար Հարություն Շանլըն

Թուրքիայում կորոնավիրուսից մահացել է հայտնի հայ հասարակական գործիչ, բարերար Հարություն Շանլըն։ Տեղեկությունը հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը։

56-ամյա Շանլըն Թուրքիայի հայկական հիմնադրամների միության գլխավոր քարտուղարն էր և Սուրբ Հովհաննես եկեղեցու հիմնադրամի ղեկավարը։ Նշվում է, որ երկու շաբաթ առաջ նա ապաքինվել էր, սակայն հետո նրա առողջական վիճակը կրկին վատացել է։

Շանլըն Թուրքիայի հայ համայնքի հայտնի ներկայացուցիչներից մեկն էր, նրա ղեկավարած կառույցները կարևոր սոցիալական և հասարակական նախագծեր էին իրականացնում հայկական ժառանգության պահպանման համար։

Բարերարի մահվան կապակցությամբ ցավակցություններ են հայտնել Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավորները ՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության ներկայացուցիչ Կարո Փայլանը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մարգար Եսայանը:

Մեկնաբանություններ