- Աշխարհ, Քաղաքական

Թրամփը չի ցանկանում ևս մեկ անգամ կորոնավիրուսի թեստ հանձնել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չէր ցանկանա ևս մեկ անգամ կորոնավիրուսի թեստ հանձնել, քանի որ դա իրեն դուր չի եկել:

«Ես դա ամեն օր չէի անի: Մենք Սպիտակ տանը շատ լավ բժիշկներ ունենք, բայց, ամեն դեպքում, դա բժշկական անալիզ է »,- ասել է Թրամփը:

Նշենք, որ ավելի վաղ նա կորոնավիրուսի թեստ էր անցել այն բանից հետո, երբ Ֆլորիդայում Բրազիլիայի նախագահի հետ իր հանդիպման մասնակիցները վարակվել էին COVID-19-ով: Թրամփը պատմել է, որ իր բժիշկն անհրաժեշտ չի համարել թեստ անցկացնել` իր մոտ ախտանիշների բացակայության պատճառով, բայց նա որոշել է անցնել թեստը արտաքին ճնշման պատճառով:

Մեկնաբանություններ