Ինչ նվիրել
- Խորհուրդներ, Կյանք

Ի՞նչ նվիրել․ յուրօրինակ նվերներ աղջիկների համար

Մեզանից շատերն են բախվել նվեր ընտրելու բարդ ու պատասխանատու գուծընթացին։ Չէ որ մենք ցանկանում ենք, որ մեր նվերը լինի տարբերվող և անպայման դուր գա նրան։

Նվերները միշտ խինդ ու երջանկություն են բերում մարդկանց, իսկ երջանիկ տեսնելով մեր հարազատներին ու ընկերներին՝ մենք ևս երջանկանում ենք։

«Քաղաքը»-ը նոր շարք է պատրաստել, որտեղ կօգնի նվերներ ընտրել տարբեր ճաշակ և նախասիրություններ ունեցող մարդկանց համար։

Այսօր կօգնենք ձեզ ընտրել գեղեցիկ ու տարբերվող նվերներ աղջիկների համար։

1․ Ականջօղեր

ականջօղեր

 

Այս ոճի ականջօղերը  բավական թրենդային են 2019-ին։ Հատկապես, եթե նա զարդերի սիրահար է անպայաման կգնահատի ձեր նվերը։

2․ Հեռախոսի պատյան

պատյան

Հեռախոսի պատյանը բավական պրակտիկ նվեր է, քանի որ այն մշտապես կարելի է կիրառել։ Ձեզանից կպահանջվի միայն ընտրել նրա բնավորությանը և ճաշակին համապատասխան պատյան։

3․ Հեռախոսի անլար լիցքավորիչ

լիցքավորիչ

Շատերս ենք բախվել այն տհաճ իրավիճակին, երբ ամենակարևոր պահերին մեզ «լքում» է մեր բջջային հեռախոսը։

Հենց այդ ժամանակ է, որ ձեր նվերը կհասնի օգնության և կփրկի իրավիճակը։

Հատկապես երիտասարդ աղջիկների համար ընտրե՛ք ավելի ոճային և տարբերվող լիցքավորիչներ։

4․ Մազակալներ

մազակալներ

Մազակալները 2019-ի ամենահայտնի թրենդերից են։ Դրանք հիմա ավելի քան ակտուալ են և նա հաստատ անտարբեր չի անցնի ձեր նվերի կողքով։

5․ Նոթատետրեր

նոթատետրեր

Նվիրեք նրան տարբերվող նոթատետր և թույլ տվեք  անմահացնել այնտեղ ամենալավ ու բարի հիշողությունները։

Կարդա նաև՝

Գաղտնիքներ, որոնք կհեշտացնեն ձեր կյանքը. 7 լայֆհակներ

լայֆհակեր գաղտնիքներ մաքրություն քաղաք

 

Մեկնաբանություններ