- Խոհանոց, Կյանք

Ի՞նչ պատրաստել․ Հավով ճաշատեսակներ

Տնային տնտեսուհիների համար ամենօրյա բարդ ու հաճախ անլուծելի խնդիրներից է նոր ու հետաքրքիր ճաշատեսակներ պատրաստելը։ Չէ որ այն պետք է չկրկնվի և դուր գա տան բոլոր անդամներին։

«Քաղաք»-ը որոշել է օգնել ձեզ այդ բարդ հարցում և ձեզ է ներկայացնում է 5 հավով ճաշատեսակներ, որոնք օգտակար են և միևնույն ժամանակ բավական ախորժելի։

Avocado Chicken Salad

ավոկադոյով աղցան

Պատրաստման եղանակը՝ 

Փոքրիկ տարայի մեջ ավելացրե՛ք ավոկադո, կաթնաշոռ և լիմոնի հյութ։ Խառնե՛ք այնքան ժամանակ մինչև դառնա միասեռ զանգված։

Ստացված զանգվածին ավելացրե՛ք հավի կրծքամսի մանրացված կտորները։ Սև հացի վրա տարածե՛ք աղցանը և ավելացրե՛ք լոլիկ ու հազար։

Այս ճաշատեսակը բավական հարմար է նախաճաշի համար և անչափ օգտակար է ։

Chinese Chicken Edamame Salad

ասիական աղցան

Պատրաստման եղանակը՝ 

Ոչ մեծ տարայի մեջ ավելացրե՛ք սխտոր, սոյայի սոուս բրնձի քացախ, մեղր և իմբիր։ Մեկ այլ տարայի մեջ ավելացրե՛ք հավի մանրացված կտորները, քաղցր կարմիր պղպեղ, գազար և կաղամբ։

Ստացված զանգվածը ավելացրե՛ք սոուսին և լավ խառնե՛ք։ Ցանկության դեպքում կարելի է ավելացնել կանաչ սոխ, տապակած նուշ կամ քունջութ։

Եթե ասիական խոհանոցի սիրահար եք՝ այս ճաշատեսակը անպայման կհավանեք։

Paleo Chicken Marsala

հավով ուտեստ

Պատրաստման եղանակը՝ 

Հավի կրծքամիսը մանրացրե՛ք և լավ հարթեցրե՛ք այն բաժակով կամ մսի մուրճով։ Տարայի մեջ ավելացրե՛ք ալյուր պապրիկա, սխտորի փոշի, օրեգանո և սև պղպեղ։

Հավի կտորները լավ խառնեք ստացված խառնուրդում։ Կաթսայի մեջ բուսայուղ ավելացրե՛ք և տապակե՛ք հավի կտորները։

Տապակելուց հետո ևս մի փոքր բուսայուղ ավելացրե՛ք և այնտեղ տապակե՛ք նախապես մանրացված սունկը և խոզապուխտը։ Ստացված զանգվածը ավելացրե՛ք հավի մսին և լավ խառնեք։

Այս ճաշատեսակը բավական ախորժելի և կզարդարի ձեր երեկոյան սեղանը։

Sheet-Pan Fajitas

հավ բանջարեղենով

Պատրաստման եղանակը՝ 

Ջեռոցի տարայի վրա բուսայուղ քսե՛ք և տարածե՛ք ամբողջ մակերեսով։ Տարայի ամբողջ երկայքով շարե՛ք բանջարեղենը։

Հավի միսը համեմե՛ք ֆաջիթի համեմունքով և ավելացրե՛ք բանջարեղենին։ Եփե՛ք 20-25 րոպե 400 ատիճան ջերմության տակ։

Այս ճաշատեսակը բավական հեշտ և արագ է պատրաստվում։

Lemon-Pepper Chicken

հավ լիմոնով

Պատրաստման եղանակը՝ 

Ջեռոցի տարայի վրա բուսայուղ քսե՛ք և ավելացրե՛ք հավի կրծքամիսը։ Վրան ավելացրե՛ք աղ, պղպեղ և քսե՛ք թարմ քամած կիտրոնի հյութ։

Եփե՛ք 20 րոպե 450 աստիճան ջերմաստիճանում։ Պատրաստ լինելուց հետո սպասե՛ք 15 րոպե և հետո միայն մատուցեք։

Կարդա նաև՝

Օրիգինալ աղցաններ պատրաստելու 5 հեշտ տարբերակ

աղցաններ խոհանոց քաղաք

 

 

 

 

Մեկնաբանություններ