- Գիտություն, Կյանք

Իլոն Մասկը կորոնավիրուսի պատճառով սահմանափակումները «ֆաշիստական» է անվանել

Tesla ընկերության գործադիր տնօրեն Իլոն Մասկը կորոնավիրուսի պատճառով ներդրված զանգվածային սահմանափակումները «ֆաշիստական» է անվանել։

Ընկերության բաժնետոմսերն աճել են 8.8 տոկոսով և 871 դոլար են կազմել: Tesla-ի եկամտաբեր եռամսյակը սկսվել է ընդամենը մեկ օր առաջ այն բանից հետո, երբ մրցակից Ford Motor Co-ն հայտնեց 2 միլիարդ դոլար վնասի մասին առաջին եռամսյակում և ընթացիկ եռամսյակում եւս 5 միլիարդ դոլարի վնաս է կանխատեսում: General Motors Co-ն երկուշաբթի դադարեցրեց շահաբաժինների և բաժնետոմսերի գնումը և շահույթի մասին կհաղորդի մայիսի 6-ին:

Մասկն ասել է, որ չգիտի, թե Tesla-ն երբ կկարողանա վերսկսել արտադրությունը Կալիֆորնիայում, և «տանը մնալու» հրահանգը «լուրջ ռիսկ» է անվանել բիզնեսի համար:

«Ասել, որ մարդիկ չեն կարող դուրս գալ տնից և նրանք կձերբակալվեն, եթե անեն դա, ֆաշիզմ է: Դա ժողովրդավարական չէ, դա ազատություն չէ: Վերադարձրեք մարդկանց իրենց անիծյալ ազատությունը»,- հայտարարել է նա:

Ավելի վաղ գրառում էր կատարել իր թվիթերյան միկրոբլոգում այն մասին, որ «կորոնավիրուսի պատճառով խուճապը հիմարություն է», սակայն հետագայում առաջարկել էր անվճար ՏԱՇ սարքեր տրամադրել հիվանդանոցներին:

 

Մեկնաբանություններ