- Առողջապահություն, Արցախ, Կյանք, Հայաստան, Մարզեր

Ինչպե՞ս է իրականացվելու զորակոչը կորոնավիրուսի պայմաններում

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում ՀՀ ՊՆ-ն համապատասխան միջոցներ կձեռնարկի ամառային զորակոչն անվտանգ կազմակերպելու համար:

Ինչպես նշել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը, զորակոչիկներին և զորակոչը սպասարկող անձնակազմին կտրվեն անհատական պաշտպանիչ միջոցներ՝ դիմակ, ձեռնոց, ալկոգել:

Կուտակումներից խուսափելու համար զորակոչիկները իրենց ԶԶՀԾ տարածքային ստորաբաժանումներ կներկայանան փոքր խմբերով:

Քանի որ միշտ մարդաշատ է հատկապես կենտրոնական հավաքակայանը, զորակոչի ընթացքին ծնողները կհետևեն դրսից` տեսակապի միջոցով: Հնարավորինս կնվազեցվի զորակոչիկների և զորակոչը սպասարկող անձնակազմի միջև շփումը: Վիճակահանության համար կօգտագործվեն բաց տարածքները։

Ստեփանյանը նշում է, որ զորակոչիկները, որոնք կժամանեն հավաքատեղի Երևան քաղաքի մերձակայքում գտնվող բնակավայրերից, գիշերը չեն անցկացնի այդտեղ, վիճակահանությունից անմիջապես հետո նրանք կուղևորվեն զորամասեր: Բարձր ջերմություն ունեցող զորակոչիկները կմեկուսացվեն:

Զինվորական ստորաբաժանումներում նորակոչիկները երկու շաբաթով կգտնվեն առանձնացված տեղամասում՝ զորամասի բուժանձնակազմի խիստ հսկողության ներքո, անհրաժեշտության դեպքում նաև՝ կթեստավորվեն:

 

Մեկնաբանություններ