Ինչպես ամուսնանալ միլիարդատիրոջ հետ
- Կինո, Մշակույթ

Ինչպե՞ս ամուսնանալ միլիարդատիրոջ հետ․ռոմանտիկ մելոդրամա

«Ինչպե՞ս ամուսնանալ միլիարդատիրոջ հետ» ֆիլմը բրիտանական կատակերգություն է, որի ռեժիսորը Ֆիլ Թրեյլն է։

Ֆիլմի գլխավոր դերերում են անզուգական Ֆելիսիթի Ջոնսը և հմայիչ Էդ Վեստվիկը։ Ֆիլմը մեծ եկրաններին հայտնվել է 2010 թվականին։

Ինչպես ամուսնանալ միլիարդատիրոջ հետ

Սյուժե

Կիմ Մեթյուսը ժամանակին բավական հայտնի և հաջողակ մարզուհի էր։ Աղջիկը անգամ չեմպիոն էր ճանաչվել սնոուբորդինգի մրցաշարում։

Սակայն ճակատագրական ավտովթարի արդյունքում մահանում է Կիմի մայրը և նա որոշում է ընդմիշտ թողնել սպորտը։

Այժմ նա ստիպված է կատարել տարատեսակ աշխատանքներ, որոնք բավական տհաճ են նրա համար և հաճույք չեն պատճառում նրան։

Հենց այդ ժամանակ է, որ Կիմի մոտ ընկերուհին խորհուրդ է տալիս նրան աշխատել, որպես սպասուհի հարուստ ընտանիքում։

Ինչպես ամուսնանալ միլիարդատիրոջ հետ

Այս աշխատանքի համար Կիմը մեկնում է Ալպեր։ Հենց այստեղ է, որ նրա կյանքում տեղի են ունենում անհավանական իրադարձություններ, որոնք փոխում են նրա կյանքը։

Արդյո՞ք աղջիկը կարող է մնալ սիրելիի հետ և վերադառնալ սիրելի սպորտին։

«Ինչպե՞ս ամուսնանալ միլիարդատիրոջ հետ» ֆիլմը հիանալի տարբերակ է կիրակի երեկոն անմոռանալի և դրական զգացողություններով լցնելու համար։

Կարդա նաև՝

Իրարից մեկ մետր հեռավորության վրա

իրարից մեկ մետր հեռավորության վրա

 

Մեկնաբանություններ