ինչպես ամուսնանալ 3 օրում քաղաք
- Կինո, Մշակույթ

Ինչպե՞ս ամուսնանալ 3 օրում․ Ռոմանտիկ կատակերգություն՝ շաբաթ երեկոյի համար

«Ինչպե՞ս ամուսնանալ 3 օրում» ֆիլմը Ամանդա Տակերի ռեժիսորական աշխատանքն է։ Այն իռլանդական-ամերիկյան համատեղ ֆիլմ է։ Ռեժիսորը մինչ ֆիլմի նկարահանումը բավական երկար ժամանակ փատեր և սնահավատություններ էր հավաքում նահանջ տարվա մասին։ Հենց այս հետազոտության արդյունքում էլ ծնվեց ֆիլմը։

Ֆիլմի սյուժեի հիմքում իռլանդական Սուրբ Օսվալդի տոնն է։ Հնուց ի վեր ընդունված սովորության կար, որ այս օրը միակն է օրացույցում, որի ժամանակ կանայք կարող են առաջարկություն անել տղամարդկանց։ Ֆիլմի գլխավոր հերոսուհին, իմանալով այս փաստի մասին, որոշում է անկնկալ մատուցել սիրելիին՝ Ամերիկայից ուղևորվելով Իռլանդիա։

Ֆիլմի գլխավոր դերերում Էմի Ադամսն ու Մեթյու Գուդն են, որոնք հրաշալի մարմնավորում են ֆիլմի կերպաներին։ Նրանց շնորհիվ դու ստանում ես այն բոլոր դրական դրական էմոցիաները, որոնք առկա են ֆիլմում։

Ֆիլմը բավական գունեղ ու հետաքրքիր է։ Այն լի է ինչպես երգիծական պահերով, այնպես էլ ռոմանտիկ տեսարաններով, որոնք անտարբեր չեն թողնի ոչ ոքի։

Շնորհիվ օպերատորական հիանալի աշխատանքի դու ոչ միայն գլխավոր հերոսների հետ կվերապրես ամեն պահ, այլև նրանց հետ միասին կշրջես Իռլանդիայի շքեղ քաղաքներով, կհիանաս բնության անհավանական պատկերներով և կտեսնես իռլանդական հինավուրց ամրոցները։

Այս ֆիլմը հիանալի տարբերակ է աշխատանքային ծանր շաբաթվանից հետո մի փոքր լիցքաթափվելու և ուիքենդը դրական էմոցիաներով լցնելու համար։

Կարդա նաև՝ 

գահերի խաղը եզրափակիչ թրեյլեր քաղաք

Մեկնաբանություններ