կահավորում
- Խորհուրդներ, Կյանք

Ինչպես կահավորել երեխայի ննջասենյակը

Ըստ հոգեբանների, երեխաներն աշխարհն ընկալում են տեսողական ընկալիչներով, այդ իսկ պատճառով էլ պետք է մանկական սենյակի ձևավորմանը լրջորեն մոտենալ։

«Քաղաք»-ը քեզ համար պատրաստել է մի քանի խորհուրդ մանկական ննջասենյակի կահավորումն  ապահովելու համար:

1. Հոգեբանները խորհուրդ են տալիս մինչև 2 տարեկան փոքրիկների սենյակը հարդարել հանգիստ երանգներով:

Կապույտի տաք ու դեղինի նուրբ երանգները պատրաստ են պաշտպանված և հարմարավետ անկյուն ստեղծել Ձեր երեխայի համար։

2. 4 տարեկանից բարձր երեխաների սենյակը խորհուրդ է տրվում հարդարել կոնտրաստային երանգներով։

Դեղին, կարմիր և կապույտ գույները երեխայի ննջասենյակը լուսավոր կդարձնեն։
մանկական ննջասենյակ Քաղաք

3. Տղաների սենյակներում կահույքը պետք է անվտանգ լինի ու չունենա սուր ծայրեր:

Դե իսկ հատակին անպայման փափուկ գորգ է հարկավոր փռել, քանի որ տղաները շատ ավելի շարժուն ու ակտիվ են։

4. Աղջիկների սենյակները պետք է լինեն ռոմանտիկ, նուրբ և ուրախ։

Բաց երանգները դրական հույզեր են հաղորդում. բաց երկնագույնը կարգավորում է ճնշումը, իսկ վարդագույնի երանգները բարելավվում են օրգանիզմի ընդհանուր վիճակը։

Կարդա նաև՝

Ինչպես ձեռք բերել ընկերներ նոր աշխատավայրում
նոր ընկերներ ձեռ բերել քաղաք

 

Մեկնաբանություններ