զգեստապահարան գույներ հագուստ քաղաք
- Կյանք, Նորաձևություն

Ի՞նչ են ասում զգեստապահարանիդ գույները քո մասին

Մենք շրջապատված ենք բազում գույներով և երանգներով։ Յուրաքանչյուրս ունի իր նախասիրությունները  և հետևաբար՝ իր սիրելի գույները։ Մենք անգիտակցաբար ընտրում ենք այն գույները, որոնք հոգեհարազատ են և բնութագրում են մեզ։ Այսպիսով` շրջապատում ներկայանում ենք այն գույնի զգեստով, որն ամբողջությամբ նկարագրում է մեզ, բացահայտում էությունը և տպավորություն է ստեղծում մեր մասին։

«Քաղաք»-ը կօգնի քեզ բացահայտել, թե ինչ գույնի հագուստ հագնել: Իմացի՛ր, թե  ինչ են ասում զգեստապահարանի գույները քանձի հատկանիշների մասին։

Սև

սև հագուստ, սև շալվար, սև զգեստ, յուօրինակ զգեստ

 

Ասոցացվում է ուժի, վախի, առեղծվածայինի հետ։ Եթե սիրում ես սև գույնը, ապա դու արտիստիկ ես և զգայուն,  շատ մեծ ուշադրություն ես դարձնում մանրուքներին և փակ մարդ ես, չես սիրում պատմել քո կյանքից մանրամասներ։

Սպիտակ

Սպիտակ զգեստ, յուրօրինակ զգեստ, տարբերվող զգեստ, տաբատ, վերարկու, սպիտակ շալվար

 

Եթե նախընտրում ես այս գույնը, ապա կազմակերպված ես և խելամիտ, քո կյանքում ոչ մի անկարգություններ չես հանդուրժում։

Կարմիր

Կարմիր զգեստ, կարմիր, յուրօրինակ զգեստ,

 

 Սիրու՞մ ես կարմիրը։ Ուրեմն ապրում ես կյանքդ ամբողջությամբ, սիրում ես միշտ լինել ուշադրության կենտրոնում, ցանկանում ես դառնալ սիրված և պահանջված։

Կապույտ

Կապույտ զգեստներ, յուօրինակ զգեստներ, վերարկու, տաբատ, կապույտ

 

Այս գույնը թելադրում է հանգստություն։ Եթե նման գույն  ես նախընտրում, ապա  զգայուն ես և  հուսալի, շրջապատում արժանանում ես մարդկանց վստահությանը, սովոր ես բոլորին օգնել։ Սիրում ես մաքրություն, կոկիկություն  և կարծում ես, որ ստաբիլությունը ամենակարևորն է մարդու կյանքում։

Կանաչ

Յուրօրինակ զգեստներ, տարբերվող զգեստներ, կանաչ զգեստ

 

Եթե բոլոր գույներից ընտրել ես կանաչը,ապա դու  հավատարիմ և ազնիվ ես։ Գիտես, թե շրջապատում ինչ կարծիք ունեն քո մասին, և նրանց կարծիքը շատ կարևոր է քեզ համար։

Դեղին

յուօրինակ զգեստներ, դեղին, տարբերվող զգեստներ,
յուօրինակ զգեստներ, հագուստներ, դեղին զգեստներ

 

Դեղին գույնը արևային և պայծառ գույն է ։ Եթե քեզ գևավում է այս գույնը, ապա սիրում ես կիսվել քո գիտելիքներով։ Ուրախությունը քեզնից անպակաս է, և մարդկանց մոտ դրական լիցքեր առաջացնելը քեզ մոտ միշտ հեշտ է ստացվում։

Մանուշակագույն

Ինչ գույնի հագուստ հագնել: Մանուշկագույ հագուստներ, զգեստներ

Արտիստիկ և տարբերվող ես։ Հարգում ես շրջապատին և փորձում ես հարմարվել միջավայրին։ Սիրում ես ստեղծագերծել և օգնել ցանկացողներին։ Ունես վառ երևակայություն և հումորի զգացում։

Մոխրագույն

Հագուստի գույների նշանակությունը, մոխրագույն հագուստ, նորաձևություն, մոխրագույնի սևի ու սպիտակի համադրություն

Ընկերասեր ես և անում ես ամեն բան արժանի լինելու քեզ ընձեռված վաստահությանը, փոփոխությունները քեզ համար չեն, նախընտրում ես՝ ամեն բան մնա այնպես, ինչպես որ կա։

Կարողացա՞նք օգնել քեզ կոմնորոշվել, թե ինչ գույնի հագուստ հագնել. ուրեմն շտապիր ընտրել այնպիիս գույն, որը համապատասխանում է ոչ միայն քո բնավորությանը, այլև քո տրամադրությանը:

Կարդա նաև՝ 

noradzevutyun zgest

Մեկնաբանություններ