օծանելիք
- Կյանք, Նորաձևություն, Շոփինգ

Ի՞նչ օծանելիք գնել․ Այս գարնան ամենանորաոճ բույրերը

Ճիշտ բույր ընտրելը հիանալի լրացում կլինի Ձեր ոճին։ Եվ կարևոր է, որ օծանելիքը համապատասխանի Ձեր բնավորությանը և ընդգծի Ձեր խառնվածքի լավագույն գծերը։

Այս գարնան բույրերը բավական թարմ են, մրգային և իրենց մեջ պարունակում են յուրօրինակ գատնիք, որն անընդհատ ուզում ես բացահայտել։ Նուրբ պիոններից մինչև գրավիչ վայրի բույրեր․ ընտրությունը բազմազան է։

«Քաղաք»-ն առանձնացրել է քեզ համար այս գարնան լավագույն բույրերը, որոնք հիանալի կընդգծեն քո յուրօրինակությունը։

Bastide Figue Amour Eau de Toilette

Bastide Figue Amour Eau de Toilette

Այս յուրօրինակ օծանելիքում մեկտեղված են քաղցր թզի և հնդկական սանդալ ծառի աներևակայելի բույրերը։ Օծանելիքն արժե 130$:

Dolce and Gabbana Dolce Peony Eau de Parfum

Dolce Peony

Dolce Peony-ին ժամանակակից մոտեցում է ծաղկային բույրերին։ Այստեղ միաձուլվում են բերգամոտի նուրբ տարրերը և ցիտրուսային մրգերը՝ հավելյալ թարմություն հաղորդելու համար։ Օծանելիքն արժե 94$:

Mugler Angel Eau Croisière

Mugler

Տրոպիկական մրգեր՝ցիտրուսային նոտաներով, որպեսզի դու քեզ ավելի յուրահատուկ զգաս։ Օծանելիքն արժե  84$:

Clean Reserve Avant Garden Collection White Fig and Bourbon Eau de Parfum

Bourbon

Այս օծանելիքի քաղցր բույրը քեզ կդարձնի ավելի գրավիչ քան երբևէ։ Իսկ հիշողությունները, որոնք կթողես նա դեռ երկար կհիշի։ Օծանելիքն արժե 150$:

Oscar de la Renta Bella Rosa Eau de Parfum

Oscar de la Renta

Անսովոր սրվակի մեջ դու կգտնես խոստումնալից ծաղկային կոմպոզիցիա (ժասմին,ֆրեզիա,պաչուլի,վարդ)՝ ողողված սանդալի ծառի թարմությամբ։ Օծանելիքն արժե 58$:

Կարդա նաև՝

Ի՞նչ են ասում զգեստապահարանիդ գույները քո մասին

զգեստապահարան գույներ հագուստ քաղաք

Մեկնաբանություններ