- Աշխարհ, Կինո, Կյանք, Մշակույթ

Ինչ ֆիլմեր ու սերիալներ են ամենից շատ դիտել կարանտինի ժամանակ

Nielsen վերլուծական ընկերության տվյալների համաձայն՝ 2020 թվականի մարտի առաջին երեք շաբաթվա ընթացքում տարբեր սթրիմ-ծառայությունների օգտատերերն ընդհանուր առմամբ դիտել են 400 մլրդ րոպե կոնտենտ: Դա 85%-ով շատ է, քան 2019-ի նույն ժամանակահատվածում։ Ամենադիտվողը Պիտեր Բերգի «Սպենսեր արդարադատությունը» մարտաֆիլմն է, որը հավաքել է 1,25 մլրդ րոպե դիտում, հաղորդում է КиноПоиск-ը:

 

Ստրիմինգ հարթակների վրա ամենադիտվող ֆիլմերն ու սերիալներն են  (մարտի 9-15)․

«Սպենսերի արդարադատությունը» (Netflix) ՝ 1,25 մլրդ րոպե,

«Գրասենյակ» (Netflix)՝ 1,23 միլիարդ րոպե,

«Իմ տարածքում» (Netflix)՝ 1,14 մլրդ րոպե,

«Սերը կույր է» (Netflix)՝ 872 միլիոն րոպե,

«Մտածել հանցագործի նման» (Netflix)՝ 695 միլիոն րոպե,

«Կրքի անատոմիան» (Netflix)՝ 653 միլիոն րոպե,

«Որսորդները» (Amazon)՝ 612 միլիոն րոպե,

«Գեբրիել Ֆերնանդեզի գործը» (Netflix)՝ 572 միլիոն րոպե,

«Ծովային ոստիկանություն. Հատուկ բաժին» (Netflix)՝ 570 միլիոն րոպե,

«Ձևափոխված ածխածին» (Netflix)՝ 425 միլիոն րոպե։

 

Դիտումների պիկը գրանցվել է մարտի 16-ին, երբ դիտվել է 156,1 մլրդ րոպե կոնտենտ։ Սա 22%-ով ավելին է, քան նախորդ շաբաթ։

Հարկ է նշել, որ Nielsen-ը հաշվի է առնում միայն դիտումները հեռուստացույցով, հաշվի չառնելով դիտումները համակարգիչներով կամ բջջային հեռախոսներով: Բայց նույնիսկ այդ դեպքում հեռուստացույցներով սթրիմինգ-կոնտենտի դիտումները ցույց են տվել աճ։

 

Դիտումների ամենամեծ մասնաբաժինը Netflix-ին է(29%): YouTube-ը 20%-ով երկրորդ տեղում է, իսկ Hulu-ն եզրափակում է առաջատարների եռյակը 10%-ով:

Նման աճն առաջին հերթին կապված է COVID-19-ի պատճառով համատարած կարանտինի հետ։ Հիվանդության տարածումը դադարեցնելու համար շատերը մեկուսացման մեջ են, և արդյունքում սթրիմինգ հարթակները դարձել են կոնտենտի հիմնական աղբյուր այն մարդկանց համար, ովքեր ստիպված են ամբողջ օրը տանն անցկացնել:

Մեկնաբանություններ