- Աշխարհ, Քաղաքական

Իսպանիայում երկու ամսվա մեջ առաջին անգամ կորոնավիրուսից 100-ից պակաս մարդ է մահացել

Իսպանիայում նոր տեսակի կորոնավիրուսի հետեևանքով վերջին օրվա ընթացքում մահացել է առնվազն 87 մարդ։ Այդ մասին կիրակի հաղորդել է տեղական ABC-ը՝ հղում անելով վարչապետ Պեդրո Սանչեսի հայտարարությանը։

Երկու ամսվա ընթացքում առաջին անգամ այդ ցուցանիշը եղել է հարյուրից պակաս։

Նշենք, որ մայիսի 16-ին հայտարարվել էր 102 մահվան դեպքի մասին։ Մահացության հակառեկորդ էր գրանցվել Իսպանիայում ապրիլի 1-ին, երբ 24 ժամում մահացել է 950 պացիենտ։ Մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 27 650-ի՝ երկրում վարակի տարածման առաջին օրերից ի վեր։

Մեկնաբանություններ