- Հայաստան, Քաղաքական

Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիների մի մասը չի ցանկացել վերադառնալ

Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիների մի մասը չի ցանկացել վերադառնալ հատուկ չվերթով, որը կազմակերպվել էր անցած կիրակի օրը: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Պատասխանելով հարցին, թե ինչու է հայտարարված 150-ից 63 քաղաքացի  վերադարձել, նա պատասխանել է, որ մի մասը մտափոխվել է՝ իմանալով սպասվող կարանտինի մասին:

Նրանք որոշել են մնալ Իտալիայում, մի մասն էլ որոշել է երրորդ երկրներ մեկնել:

Աննա Նաղդալյանը հիշեցրել է, որ Հայաստանն ընդունում է իր բոլոր քաղաքացիներին, այդ թվում երկքաղաքացիություն ունեցողներին, իսկ արտասահմանցիների համար սահմանափակումները սահմանում է արտակարգ դրության պարետատունը:

Նա նաև արտասահմանում գտնվող բոլոր քաղաքացիներին կոչ է արել առաջին հերթին կապ հաստատել դեսպանատների և ԱԳՆ-ի, այլ ոչ թե ԶԼՄ-ների հետ:

Մեկնաբանություններ