- Աշխարհ, Քաղաքական

Իտալիայում բացատրել են երկրում կորոնավիրուսից մահացության բարձր ցուցանիշը

Իտալիայի իշխանությունները բացատրել են երկրում կորոնավիրուսից մահացության օր օրի բարձրացող ցուցանիշը:

«Դա կարող է կապված լինել Իտալիայի բնակչության միջին տարիքի հետ»,- ասել է Իտալիայի առողջապահության փոխնախարար Պիերպաոլո Սիլերին:

Իտալիայում կորոնավիրուսի զոհերի 42%-ի տարիքը գերազանցել է 80-ը:

«80 տարեկանից բարձր տարեցները կազմում են բնակչության 7%-ը, այսինքն՝ բարձր շեմը կապված է նրա հետ, որ Իտալիայում երկար են ապրում»,- ասել է նա։

Սիլերին նշել է, որ Իտալիայի առողջապահական համակարգը նպատակ ունի հոգ տանել տարեցների մասին և ապահովել նրանց երկարակեցությունը:

«Սակայն, բնականաբար, տարիքի հետ առողջությունն ավելի խոցելի է դառնում, և կորոնավիրուսի բարդացումները մահացու են դառնում»,- ասել է փոխնախարարը:

Իտալիայում այս պահի դրությամբ գրանցվել է վարակման 35 հազար և մահվան գրեթե 3 հազար դեպք:

Մեկնաբանություններ