իրարից մեկ մետր հեռավորության վրա
- Կինո, Մշակույթ

Իրարից մեկ մետր հեռավորության վրա

«Իրարից մեկ մետր հեռավորության վրա» ֆիլմը ամերիկյան մելոդրամա է։

Ֆիլմի գլխավոր ռեժիսորը Justin Baldoni-ը է։ Գլխավոր դերերում  Haley Lu Richardson-ը և  Cole Sprouse-ն են։

Ֆիլմը մեծ էկրաններին հայտնվել է մարտի 15-ին և մինչ այժմ հացրել է հավաքել 63 միլիոն դոլլար։

Սյուժե

մելոդրամա

Ստելլա Գրանտը տառապում է անբուժելի հիվանդությամբ։ Նա օգտագործում է սոցիալական մեդիան իր հիվանդությունը հաղթահարելու և նորմալ կյանքով ապրելու համար։

Մի անգամ հիվանդանոցում Ստելլան հանդիպում է Ուիլ Նյումանին, ով փորձարկումներ էր կատարում դեղահաբերի հետ հիվանդության բուժման համար։

Ստելլան պարզում է, որ Ուիլը կանոնավոր չի օգտագործում դեղահաբերը և ստիպում է տղային ավելի ուշադիր լինել իր առողջությանը։

Արդյունքում զույգը ավելի է մտերմանում և նրանք ի վերջո սիրահարվում են միմյանց։

Արդյո՞ք զույգը կարող է հաղթահարել բոլոր դժվարությունները։ Չէ՞ որ նրանք պետք է լինեն միմյանցից 1 մետր հեռավորության վրա։

Նշենք, որ Հայաստանում ֆիլմը մեծ էկրաններին կլինի մայիսի 1-ից։

 

Կարդա նաև՝

«Կեսգիշերը Փարիզում»․ զբոսանք՝ դարաշրջանների միջև

Վուդի Ալեն

Մեկնաբանություններ