- Աշխարհ, Քաղաքական

Լաս Վեգասի խաղատները կորոնավիրուսի պատճառով մեկ ամսով փակ կլինեն

ԱՄՆ Նևադա նահանգի նահանգապետ Սթիվ Սիսոլակը կարգադրել է փակել Լաս Վեգասում գտնվող բոլոր խաղատները, բարերը, ռեստորանները, մարզադահլիճները և զվարճանքի այլ հաստատությունները կորոնավիրուսի պատճառով։

«Այսօրվա դրությամբ ակնհայտ է, որ անհրաժեշտ է  լրացուցիչ միջոցներ ձեռնարկվել`այս երկրում մահացու վիրուսի տարածումը դանդաղեցնելու համար»,- ասել է նահանգապետը։

Զվարճանքի հաստատությունների գործունեությունը կդադարեցվի 30 օրով:

«Ես հայտարարեցի, որ բոլոր խաղային ավտոմատները մինչև կեսգիշեր կդադարեն աշխատել»,- իր կողմից անցկացվող համաժողովից հետո թվիթերյան իր էջին գրել է նահանգապետը:

Վերջին տվյալներով Նևադայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 50 դեպք։

Մեկնաբանություններ