- Կյանք, Սպորտ

Լեհաստանում և Դանիայում վերսկսվում են ֆուտբոլի առաջնությունները

Եվրոպական մի շարք երկրներում վերսկսվում են կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ընդհատված ֆուտբոլի առաջնությունները:

Դանիայի և Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները հայտարարել են առաջնությունների վերսկսման մասին: Լեհաստանում առաջնությունը կվերսկսվի մայիսի 27-ին, իսկ Դանիայում` մայիսի 29-ին:

Պանդեմիայի պատճառով արդեն վաղաժամ եզրափակվել էր Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունը և չեմպիոն էր հռչակվել ՊՍԺ-ն: Հոլանդիայում էլ առաջնությունը չեղարկվել է։

 

Մեկնաբանություններ