- Աշխարհ, Կյանք, Սելեբրիթի

Լեոնարդո Դի Կապրիոն և Ստիվ Ջոբսի այրին 12 մլն դոլլար են հատկացրել կորոնավիրուսից տուժածներին

Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն և ամերիկյան Apple կորպորացիայի հիմնադիր Ստիվ Ջոբսի այրին՝ բարերար Լորեն Փաուել Ջոբսը, հայտարարել են America’s Food Fund պարենային օգնության հիմնադրամի ստեղծման մասին։

Հիմնադրամն օգնում է այն մարդկանց, ում վրա ամենից շատ են ազդել աշխարհում կորոնավիրուսի հետ կապված տնտեսական հետևանքները:

Նախատեսվում է, որ հիմնադրամի միջոցներով գնված մթերքները կբաշխվեն անապահով ընտանիքների, տարեցների, գործազուրկների ու անվճար ճաշեր ստացած աշակերտների շրջանում:

Բարեգործական կազմակերպությունն արդեն 12 մլն դոլարի նվիրատվություններ է հավաքել։

Մեկնաբանություններ