- Հայաստան, Քաղաքական

Խստացված սահմանափակումները երկարացվում են ևս 10 օրով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ կառավարությունը ստիպված է առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները։

Վարչապետը կոչ է արել ըմբռնումով մոտենալ որոշմանը և նշել է, որ առանց այդ սահմանափակումների վարակի տարածումը կարող է անկանխատեսելի դառնալ։

Փաշինյանի խոսսքով՝ սահմանափակումները հավելյալ խնդիրներն են առաջացնում կառավարության համար, նախևառաջ՝ երկրի տնտեսական կյանքում:

Վարչապետը խնդրել է լուրջ մոտենալ կառավարության հորդորներին և այս 10 օրը մնալ տներում։

Մեկնաբանություններ