- Կյանք, Հայաստան

ԿԱՐԵՎՈՐ․ Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների համար ապրիլի 6-ին թռիչք կկազմակերպվի

Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների համար ապրիլի 6-ին չարտերային թռիչք կգործի: Red wings ավիանկերությունը ստացել է չարտերային թռիչքի թույլտվություն։

Թռիչքը կազմակերպվելու է ապրիլի 6-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 15:40-ին։ Հայաստան վերադարձած քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի:

Թռիչքի համար տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանի N94 տոմսարկղից և Զվարթնոց օդանավակայանում՝ Red wings ավիաընկերության ներկայացուցչությունից:

Ավիատոմսերի հետ կապված հարցերով կարելի է կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով՝ +7-925-009-92-08, +7-926-618-29-18 (Մոսկվա), +374-91-969612 (Երևան)։

Մեկնաբանություններ