Քիթ Հարինգթոն գահերի խաղը քաղաք
- Կինո, Մշակույթ

Քիթ Հարինգթոնը չի ցանկանում կրկին հայտնվել Ջոն Սնոուի դերում

Դերասան Քիթ Հարինգթոնը, ով «Գահերի խաղը» բազմասերիանոց ֆիլմում մարմնավորել է շատերի կողմից սիրված Ջոն Սնոուին, BBC-ի հետ հարցազրույցում նշել է, որ չի պատրաստվում վերադառնալ այս կերպարին:

Կցանկանա՞յի վերադառնալ և կրկին մարմնավորել Սնոուին, երբեք, կարծում եմ, երբեք չեմ վերադառնա ու հանդես չեմ գա ոչ մի սպին-ոֆում: Առաջին սերիայի նկարահանումներից մինչև հիմա անցել է 10 տարի, դա երկար ժամանակաշրջան է: Բարդ է այդքան ժամանակ տրամադրել նույն գործին»,- ասել է դերասանը:

Նշենք, որ HBO ալիքը, պատրաստվելով «Գահերի խաղի» ավարտին, արդեն սկսել է մտածել տարատեսակ սպին-օֆերի նկարահանման մասին: Ներկայումս ընթացքի մեջ է նմանատիպ նախագծերից մեկի նկարահանումը: Պիկվելը պատմելու է սերիալում տեղի ունեցող իրադարձություններից 5000 տարի առաջ եղած կյանքը: Ֆիլմը ծրագրվում է անվանել «Երկար գիշեր», սակայն պաշտոնապես այս անվանումը դեռևս չի հաստատվել: Ֆիլմում կներկայացվի ժամանակը, երբ վիշապներ դեռ չկային: Դեռ երկար ժամանակ 7 թագավորությունների միացումը տեղի չի ունենա: Հեղինակները կբացահայտեն Վեստրոսի որոշ գաղտնիքներ:

«Գահերի խաղի» հեղինակ Ջորջ Մարտինը մտադիր է առաջիկայում պիեսով հանդես գալ: Գրողը խոստանում է, որ այն կհետաքրքրի արդեն լեգենդար դարձած գրքի և ֆիլմի սիրահարներին:

Նշենք նաև, որ Քիթ Հարինգթոնը Ջոն Սնոուի կերպարով էկրաններին կհայտնվի ապրիլին, երբ տեղի կունենա «Գահերի խաղի» վերջին՝ ութերորդ, մասի պրեմիերան:

Կարդա նաև՝ 

Հրապարակվել է «Կապիտան Մարվել»-ի նոր թրեյլերը

Մեկնաբանություններ