- Աշխարհ, Առողջապահություն

Կորոնավիրուսի հուժկու հարվածն ԱՄՆ-ին ու Ռուսաստանին. նոր թվեր

Աշխարհում նոր կորոնավիրուսայինով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 578 հազար 275-ի, մահացածների թիվն անցել է 179 հազարը: Ապաքինվել է 704 921 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 819 հազար 175 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 45 343 է:

Իսպանիայում վարակման դեպքերի թիվը 208 389 է: Այստեղ մեկ օրում 4 հազարից ավել նոր դեպք է գրանցվել: Մահացել է 21 717 մարդ:

Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 183 957 է: Մահացել է 24 648 մարդ։

Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է (158 050 դեպք, մահացել է 20 796 մարդ):

Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 148 746 հաստատված դեպք կա, մահացել է 5 102 մարդ:

Հաջորդը Մեծ Բրիտանիան է: Այնտեղ կա 129 044 հաստատված դեպք: Մահացել են 17 337-ը:

Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 95 591-ի, մահացածներինը՝ 2 259-ի:

Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 85 996:

Չինաստանում կա 82 788 ընդհանուր և 30 նոր դեպք։ Այնտեղ մահացել է 4 632 մարդ։

Չինաստանին հաջորդում է Ռուսաստանը, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 57 999 է: Մեկ օրում 5 236 նոր դեպք է գրանցվել: Ռուսաստանում մահացածների թիվը հասնում է 513-ի:

Այսպիսով՝ ընդհանուր առմամբ ամենից շատ վարակման դեպք գրանցվել է ԱՄՆ֊ում, իսկ նախորդ օրվա մեջ՝ Ռուսաստանում։

Մեկնաբանություններ