- Աշխարհ, Արվեստ, Մշակույթ

Կորոնավիրուսի պատճառով փակված թանգարանից գողացել են Վան Գոգի կտավը

Վինսենթ Վան Գոգի (1853-1890) կտավը գողացել են հոլանդական «Սինգեր Լարեն» թանգարանից։ Ամստերդամից ոչ հեռու գտնվող թանգարանն այժմ փակ է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։ «Գարնանային այգի» կտավն առևանգել են մարտի 30-ի առավոտյան։

 

Ինչպես պարզաբանել է թանգարանի տնօրեն Էվերթ Վան Օսը, թանգարանի ներկայացուցիչները ցնցված են ու վշտացած միջադեպի պատճառով: Նրա խոսքով՝ կտավը վարձակալվել էր Գրոնինգենի թանգարանից։ Գողացված արվեստի ստեղծագործության արժեքը կպարզեն առաջիկայում։

 

Բայց արդեն կարելի է հստակ նշել երկու բան․ նախ՝ կորոնավիրուսն արդեն հասել է արվեստի գործերին, և երկրորդ՝ կտավի գինը շուտով կբարձրանա։

«Գարնանային այգի, Նյուենենյան գարնան հովվերգական այգի» կտավը Վինսենթ Վան Գոգը նկարել է 1884 թվականին։

Մեկնաբանություններ