- Աշխարհ, Քաղաքական

Կորոնավիրուսի պատճառով Google-ն իր աշխատակիցներին հաձնարարել է աշխատել տնից

Google ընկերությունը Հյուսիսային Ամերիկայում իր աշխատակիցներին հաձնարարել Է աշխատել տնից՝ նվազեցնելու համար նոր կորոնավիրուսով վարակման վտանգը:

«Հյուսիսային Ամերիկայում բոլոր գրասենյակներն այժմ գտնվում են տնից աշխատանքի կարգավիճակում: Մեր նպատակն Է գրասենյակներում նվազեցնել մարդկանց թվաքանակը: Դա կարող է նվազեցնել COVID-19-ի տարածումը»,- հայտնել են Google-ի ներկայացուցիչները:

Նշվում է, որ ընկերության` Հյուսիսային Ամերիկայում տեղակայված գրասենյակներում աշխատում է մոտ 100 հազար մարդ:

Մեկնաբանություններ