- Առողջապահություն, Կյանք, Հայաստան, Մարզեր, Քաղաքական

Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը կդառնա 524 032. Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը թվերով է ներկայացրել կորոնավիրուսի տարածման վատթարագույն սցենարը։ Նա համապատասխան հաշվարկային աղյուսակը հրապարակել է Facebook-ի իր էջում։

«Երեկ խոսեցի կորոնավիրուսային հիվանդության տարածման մի սցենարի մասին, որը բարեբախտաբար դեռ տեղի չի ունեցել, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ այն երբեք տեղի չունենա։

Ըստ Թորոսյանի հաշվարկների՝ կորոնավիրուսի վարակման դեպքերի ընդհանուր թիվը կդառնա 524.032, որից ծանր՝ 26.202։
Պահանջվող մահճակալների թիվը պիկի ժամանակ կլինի 12.445։

«Հիշեցնեմ, որ մենք այս պահին ունենք առանձնացված մոտ 1550 մահճակալ, իսկ ամբողջ երկրի մահճակալային ֆոնդը մոտ 12.000 է»,-գրել է նախարարը:

Նա կրկին հորդորել է խստորեն հետևել կորանավիրուսի տարածումը կանխարգելող միջոցներին։

Հիշեցնենք, Հայաստանում այժմ 9 բժշկական հաստատություններ զբաղվում են միայն կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ։ Դրանք են` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը, Օրթոպեդիայի ինստիտուտը, ոստիկանության հոսպիտալը, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ծննդատան մասնաշենքը, Արտաշատի բժշկական կենտրոնը, Գյումրու և Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցները, Կապանի բժշկական կենտրոնի առանձին մասնաշենքը։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 112-ով և դարձել 2619։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 1462 մարդ, ընդհանուր առմամբ կատարվել է 25846 թեստավորում, արդեն առողջացել են 1111–ը։ Ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 40 դեպք և մահվան 6 անուղղակի դեպք:

Հիշեցնենք նաև, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը կգործի մինչև  մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ը ներառյալ։

Մայիսի 1-ին հայտարարվեց, որ մայիսի 4-ից կհանվեն քաղաքացիների տեղաշարժին ու տնտեսական գործունեությանը վերաբերող մի շարք սահմանափակումներ, չի լինի նաև տեղաշարժման թերթիկի անհրաժեշտություն։

Sputnik Armenia

Մեկնաբանություններ