- Կյանք

Կորոնավիրուսով վարակման նոր դեպք՝ չինական Ուհանում

Կորոնավիրուսով վարակման նոր դեպք է հայտնաբերվել չինական Ուհանում, որը դարձել էր վարակի տարածման էպիկենտրոնը, և որտեղ երկար ժամանակ չէին գրանցվել նոր հիվանդներ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` հղում անելով Հուբեյ նահանգի առողջապահության հարցերով կոմիտեի հայտարարությանը:

Հաղորդվում է, որ վարակված պացիենտը գտնվում է ծանր վիճակում:

Անցած օրերին Հուբեյ նահանգում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 17 նոր դեպք: Հսկողության տակ են մնում առանց ախտանշանների 616 վիրուսակիրներ:

Մեկնաբանություններ