- Աշխարհ, Առողջապահություն, Կյանք

Կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 3.4 միլիոնի սահմանը

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 3.4 միլիոնը։ Վարակից մահացել է 239 615 մարդ, բուժվել` 1 083 816–ը։

Covid-19–ով հիվանդների թվով առաջատարը ԱՄՆ–ն է, որտեղ վարակվել է 1 131 492 մարդ, ԱՄՆ–ին հաջորդում են Իսպանիան (242 988 վարակված) և Իտալիան (207 428)։

Առաջին տասնյակում են նաև Մեծ Բրիտանիան (177 454), Ֆրանսիան (167 346), Գերմանիան (164 077), Թուրքիան (122 392), Ռուսաստանը (114 431), Իրանը (95 646) և Բրազիլիան (92 202)։

 

Մեկնաբանություններ