- Առողջ ապրելակերպ, Հայաստան, Քաղաքական

Հայաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 7-ի

Ապրիլի 2-ի երեկոյան առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը հայտնել է, որ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում մահացել են 78 և 76 ամյա կանայք:

78-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, վերջինիս մոտ զարգացել է արյան մակարդելիության խանգարումներ, որն իր հերթին դժվարացրել է բուժման ընթացքը։ Կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա։ Վերջինս Հայաստանի քաղաքացի չէր։

76-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ։ Կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա։

Այսպիսով՝ կորոնավիրուսի հետևանքով Հայաստանում մահացել է 7 մարդ։

Մեկնաբանություններ