- Հայաստան, Քաղաքական

Կորոնավիրուսի պատճառով Երևանի և Թել Ավիվի միջև չվերթները չեղարկվել են

«Արմենիա» ավիաընկերությունը  է չեղարկել է Երևան-Թել Ավիվ-Երևան բոլոր չվերթները: Պատճառը կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակն է:

«Պայմանավորված վերջին իրադարձություններով, վերադրձվում է տոմսերի զգալի քանակը։ Հիմք ընդունելով Իսրայելի իշխանության տարածած հայտարարությունը, որում երկիրը հորդորում է իր քաղաքացիներին խուսափել ճանապարհորդություններից` որոշում է կայացվել չեղարկել մինչև մարտի 22-ը ներառյալ Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթները:

Ուղևորների տոմսերը կվերադարձվեն կամ կփոփոխվեն առանց հավելյալ տուգանքների»,- ասված է ընկերության հայտարարության տեքստում:

 

Մեկնաբանություններ