- Աշխարհ, Կինո, Կյանք

«Կորոնա» գարեջուրը դադարեցնում է իր արտադրությունը կորոնավիրուսի պատճառով

Մեքսիկական «Grupo Modelo» ընկերությունը ժամանակավորապես դադարեցնում է «Կորոնա» գարեջրի արտադրությունը: Պատճառն, իհարկե, կորոնավիրուսն է։

Ընկերության տնօրենը արտադրության դադարեցումը բացատրում է Մեքսիկայում արտակարգ դրության հաստատումով։

Նշենք, որ Մեքսիկայում նոր կորոնավիրուսով վարակվել է 1510 մարդ: Վիրուսից մահացել են 50-ը։

«Կորոնա» հանրահայտ գարեջուրն արտահանվում է ավելի քան 180 երկիր։ Այս գարեջրի ամենահատնի սիրահարներից է «Ֆորսաժ»-ի գլխավոր աստղ Վին Դիզելը։

Մեկնաբանություններ