Ադամի արարում Քաղաք
- Արվեստ, Մշակույթ

Կտավներ, որոնք ունեն գաղտնի նշաններ

Շատ կտավներ ունեն պատմություններ, որոնք քչերին են հայտնի։ Հաճախ կտավները այնքան պարզ ու հասարակ չեն, որքան մենք ենք տեսնում: Կտավներից շատերը պարունակում են գաղտնի նշաններ։

«Քաղաք»-ն այսօր  կներկայացնի դրանցից մի քանիսը:

«Մոնա Լիզա» Լեոնարդո դա Վինչի

մշակույթ, արվեստ Քաղաք

Ենթադրվում է, որ դա ոմն ֆլորենցիացի Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կնոջ՝ Լիզա Գերարդինիի դիմանկարն է, որը ստեղծել է Լեոնարդո դա Վինչին՝ 1503 – 1507 թվականների միջև։

Փորձագետները պնդում են, որ հազիվ նշմարելի այդ նուրբ տառերն ու թվերն իրական կյանքում իրենցից «դա Վինչիի կոդի» նման մի բան են ներկայացնում. աջ աչքում կարելի է տեսնել LV տառերը, որոնք լիովին կարող են նկարչի անունը նշանակել, իսկ ձախ աչքում եղած նշանները դեռ հնարավոր չի եղել բացահայտել:

Շատ դժվար է դրանք պարզորոշ տեսնել, բայց, ամենայն հավանականությամբ, դրանք կամ CE տառերն են, կամ B տառը:

«Խորհրդավոր ընթրիք» Լեոնարդո դա Վինչի

Խորհրդավոր ընթրիք Քաղաք

Շատ գրողներ ու պատմաբաններ են անդրադարձել այս թեմային՝ փորձելով բացահայտել դա Վինչիի գաղտնիքը։ Ոմանք Հիսուսից աջ նստած կերպարին նմանեցնում են ոչ թե Հովհաննեսին, այլ կնոջ, իսկ ավելի կոնկրետ՝ Մարիամ Մագդաղենացուն։

Մի իտալացի կոմպոզիտոր, նշում է, որ ձեռքերի և հացի կտորների դասավորությունը կարող է մեկնաբանվել որպես նոտաներ` երաժշտական գործիքի վրա, և աջից ձախ կարդալիս, ինչպես հատուկ է Լեոնարդոյի ձեռագրերին, երաժշտական ստեղծագործություն կստացվի։

«Ադամի արարումը» Միքելանջելո

Ադամի արարում Քաղաք

«Ադամի արարումը» Սիքստինյան կապելլայի առաստաղի ամենանշանավոր աշխատանքներից մեկն է: Անսահման տարածությունում թռչում է Աստված, որը շրջապատված է անթև հրեշտակներով:

Մի ձեռքը ուղղված է դեպի Ադամը և գրեթե դիպչում է նրա ձեռքին:
Ամբողջ կոմպոզիցիան կենտրոնացված է երկու ձեռքերի ժեստերի վրա: Աստծու ձեռքը նրան իմպուլս է տալիս, իսկ Ադամը ընդունում է դա, իր ամբողջ մարմնին էներգիա տալով:
Նկարում նրանց ձեռքերը չեն դիպչում, ինչը Միքելանջելոն մեկնաբանում է, որ դա աստվածային և մարդկային կապի անհնարությունը:

Կարդա նաև՝

Ո՞ւր է նա նայում․ «Մոնա Լիզայի էֆեկտն» իրականում գոյություն չունի

Մեկնաբանություններ