- Արցախ, Կյանք, Հայաստան, Մարզեր, Քաղաքական

Հայաստանը կորոնավիրուսի պատճառով 300 միլիարդից ավել դրամի վնաս է կրել

101 կողմ, 17 դեմ ձայնով խորհրդարանն ընդունեց 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին` կառավարության առաջարկած նախագիծը:

Առաջարկվում է ճգնաժամից տուժած սոցիալ-տնտեսական աջակցության պետական փաթեթների ընդհանուր չափը սահմանել 150 մլրդ դրամի չափով, որից 25 մլրդ դրամը ձեռնարկություններին աջակցության ծրագրեր են, 25 մլրդ դրամը՝ սոցիալական աջակցության ծրագրերը, 80 մլրդ դրամը` տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերը, 20 մլրդ դրամը` պահուստային միջոցներ՝ անհրաժեշտ վերաբաշխումներ իրականացնելու համար:

Բյուջեի մասին նոր ընդունված օրենքով` բյուջետային միջոցների պակասուրդը լրացնելու համար նախատեսվել է սահմանել լրացուցիչ 260 մլրդ դրամի արտաքին միջոցներ ներգրավելու հնարավորություն:

Մեկնաբանություններ