- Կյանք

Հայաստանում կորոնավիրուսից բուժվել է 43 մարդ

Այս մասին այսօր հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում։

Նա նշել է, որ երեկ 10 առողջացած ենք ունեցել, ովքեր արդեն դուրս են գրվել բժշկական կենտրոններից։ Հիշեցնենք, որ ապրիլի 3-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 736 դեպք։

Հիմա բուժում ստանում են 686 հիվանդ։ Կորոնավիրուսից այս պահի դրությամբ Հայաստանում կա 7 զոհ։

Մեկնաբանություններ