- Աշխարհ, Քաղաքական

Հայաստանը համաշխարհային երջանկության մասին զեկույցում զբաղեցրել է 116-րդ տեղը

Հայաստանը ՄԱԿ-ի հրապարակած համաշխարհային երջանկության մասին զեկույցում զբաղեցրել է 116-րդ տեղը:

2020 թվականի զեկույցում գնահատվել է երջանկության վրա սոցիալական, քաղաքային և բնության ազդեցությունը:

Այս տարվա զեկույցում նույնպես երկրները գնահատվել են ըստ եկամտի, ազատության, վստահության, կյանքի տեւողության, սոցիալական ապահովության:

Ամենաերջանիկ երկիրը, ինչպես և անցած տարի, ճանաչվել է Ֆինլանդիան: Առաջին տասնյակում են՝ Դանիա, Շվեյցարիա, Իսլանդիա, Նորվեգիա, Նիդեռլանդներ, Շվեդիա, Նոր Զելանդիա, Ավստրիա, Լյուքսեմբուրգ: Քիչ երջանիկ են՝ Աֆղանստան, Հարավային Սուդան, Ռուանդա, Տանզանիա, Բոթսվանա, Եմեն, Մալավի, Հնդկաստան:

Վրաստանը 117-րդ տեղում է, Իրանը՝ 118-րդ, Ադրբեջանը՝ 89-րդ, Թուրքիան՝ 93-րդ, Ռուսաստանը՝ 73-րդ:

Մեկնաբանություններ