- Կյանք, Մոտիվացիա, Նորաձևություն, Սելեբրիթի

Հայտնի են աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերերը

Առաջին երեք հորիզոնականները զբաղեցրել են աղջիկները։

 

Forbes-ը կազմել է երիտասարդ միլիարդատերերի վարկանիշը։ Այնտեղ հայտնվել են այն միլիարդատերերը, որոնց տարիքը չի գերազանցում 30 տարին։ Թոփը գլխավորում է Քիմ Քարդաշյանի քույրը՝ մոդել ու Kylie Cosmetics-ի հիմնադիր Քայլի Ջեները։

Քայլին ընդամենը 22 տարեկան է, բայց մոդելն աևդեն հիմա ունի մեկ միլիարդ դոլար կարողություն: Մոդելը ներխուժելէ ցուցակ իրեն պատկանող ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը 0,6 մլրդ ԱՄՆ դոլարով վաճառելու շնորհիվ։

Հաջորդ հորիզոնականում է հայտնվել 23-ամյա Ալեքսանդրա Անդերսենը, ով կիսում է այս դիրքն իր քրոջ՝ 24-ամյա Կատերինայի հետ: Նրանց է պատկանում Ferd-ի բոլոր բաժնետոմսերի 84%-ը (42%՝ յուրաքանչյուրին)։

Ամենահարուստ երիտասարդ միլիարդատերերի տասնյակում է հայտնվել նաև 29-ամյա Պեդրու Բուենոն։ Diagnosticos da America – ի տնօրենը մեկ միլիարդ դոլար ունի:

29-ամյա Լիզա Դրեքսլմայերը, որը Draexlmaier ընկերության սեփականատերն է, նույնպես հայտնվել է ընտրյալների ցուցակում (1 մլրդ դոլլար):

 

30-ամյա գերմանացի Լյուդվիգ Տ. Բրաունը հայտնվել է ցուցակում մեկ միլիարդ դոլարով։

 

Իսկ վարկանիշի մասնակիցների մեջ ամենահարուստը Ջոն Քոլիսոնն է (29 տարեկան)՝ Stripe-ի հիմնադիրը։ Ջոնի բանկային հաշվի վրա կա 3,2 միլիարդ։

Մեկնաբանություններ