հավի արգանակ հոգու համար քաղաք
- Արդի գրականություն, Մշակույթ

«Հավի արգանակ՝ հոգու համար»․ 101 պատմություն, որոնք կջերմացնեն քեզ

Բոլոր նրանց համար, ովքեր հոգնել են հետաքրքիր, թեթև և մոտիվացնող գրականություն փնտրելուց, «Քաղաք»-ը հիանալի լուծում է գտել։ Ջեք Քենֆիլդի «Հավի արգանակ՝ հոգու համար» (Chicken Soup for the Soul) գրքերի շարքը, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է 101 կարճ պատմվածքներից, քեզ համար բոլորովին նոր, անսպասելի եզրեր կբացի։

Գրքաշարի վերնագիրն իսկապես ճշգրիտ նկարագրում է դրա էությունը․ այս փոքրիկ պատմությունները կջերմացնեն հոգիդ, քեզ ապահովության, սիրո և պաշտպանվածության զգացողություններ կպարգևեն։

Այստեղ սովորական մարդկանց պատմություններ են, կյանքի դրվագներ, որոնք կարող են տեղի ունենալ յուրաքանչյուրի հետ։

«Հավի արգանակ՝ հոգու համար»․ 101 ոգեշնչող պատմություն

Երբեմն ցավալի և տխուր իրադարձություններ են տեղի ունենում նաև լավ մարդկանց հետ։ Դա անարդար է, սակայն հենց սա է բացահայտում, թե որքան ուժեղ է մարդը։ Ոգեշնչող պատմությունները քեզ նույնպես կօգնեն հաղթահարել կյանքի բոլոր մարտահրավերները։

«Հավի արգանակ՝ հոգու համար»․ 101 պատմություն հրաշքների մասին 

Այս պատմությունների իրական հերոսների հետ պատահած իրողություններն ապացուցում են՝ ամենաանելանելի իրավիճակներում անգամ կարող է կտրուկ շրջադարձ տեղի ունենալ։ Պարզապես պետք է միշտ հավատալ հրաշքների։

«Հավի արգանակ՝ հոգու համար»․ 101 պատմություն կանանց մասին

Այս գիրքը պարունակում է 101 ոգեշնչող պատմություն կանանց մասին, ովքեր իրենց կյանքի որևէ պահի փոքրիկ հեղափոխություն են արել, ցուցադրել են իրենց անկոտրում կամքն ու մեծ ուժը։

«Հավի արգանակ՝ հոգու համար»․ 101 պատմություն սիրո մասին

Սերը ևս հրաշքներ է գործում։ Սա ապացուցում են այս հավաքածուում տեղ գտած պատմությունները, որոնք տարբեր ոլորտների, տարբեր երկրների և տարբեր կենսակերպերի մարդկանց մասին են։

Կարդա նաև՝ 

Մեկնաբանություններ