Հարավային Կորեա
- Տուրիզմ

Հարավային Կորեա․ 5 վայրեր ուր պետք է այցելես

Հարավային Կորեան գտնվում է Արևելյան Ասիայում։ Այն բավական զարգացած երկիր է և ունի Ասիայում՝ չորրորդ և աշխարհում տասնհինգերորդ հորիզոնականը զբաղեցնող տնտեսություն։

Հարավային Կորեան երազանք է շատ զբոսաշրջիկների համար։ Չէ որ կան վայրեր, որ հատուկ են միայն կորեական մշակույթին և զգացողությունները, որ կստանաք չեք հանդիպի աշխարհի ուրիշ ոչ մի վայրում։

«Քաղաք»-ն այս անգամ առանձնացրել է 5 վայրեր, ուր անպայամն պետք է այցելես, եթե Հարավային Կորեայում ես։

Այցելե՛ք Gyeongbokgung պալատ

պալատ

Սա Կորեայի ամենահայտնի պալատներից է։ Այն կառուցվել է 14-րդ դարում և վերակառուցվել 1867 թվականին։

Վճարելով ընդամենը 3 դոլլար դուք հնարավորություն կունենաք յուրօրինակ ճամփորդություն կատարել ժամանակի մեջ, ինչպես նաև ծանոթանալ թանգարանում ցուցադրված նմուշներին։

Հիացե՛ք Սեուլով Նամսամի աշտարակից

Նամսամի աշտարակը

 

Նամսամի աշտարակը հայտնի է նաև Սեուլի աշտարակ անվամբ։ Այն իր տեսակով յուրահատուկ է, քանի որ այստեղից երևում է ողջ Սեուլը։ Աշտարակի բարձրությունը 240 մետր է և այն քաղաքի ամենաբարձրադիր վայրն է։

Այստեղ կարող եք այցելել նաև գիշերով, քանզի տպավորությունները, որ կստանաք շլացուցիչ կլինեն։

Այցելե՛ք ձկան շուկա

ձկան շուկա

Ծովամթերքի և հատկապես ձկան սիրահարների համար սա հրաշալի վայր կլինի։ Այստեղ վաճառվում են բազմապիսի ձկներ, որոնք միշտ թարմ են և բավական ախորժելի։

Անգամ եթե չեք սիրում ձկնեղեն այստեղի կոլորիտը ձեզ միանշանակ անտարբեր չի թողնի։

Cat Cafe. Դրախտ կատվասերների համար

Cat Cafe

Cat Cafe-ն հասարակական վայր է, որտեղ մարդիկ կարող են ժամանակ անցկացնել կատուների հետ։

Դուք կարող եք կերակրել նրանց, խաղալ նրանց հետ կամ պարզապես դիտել, թե նրանք ինչպես են քնում։

Եթե շատ եք սիրում կատուներին՝ հավաքե՛ք ճամպրուկները։

Փորձե՛ք կորեական BBQ

կորեական ուտեստ

Կորեական BBQ-ն այստեղի ամենահայտնի ուտեստներից է։ Կորեայում կան բազմաթիվ բացօթյա ռեստորաններ, որտեղ ինքներդ ձեր ձեռքերով կարող եք պատրաստել այն։

Ի դեպ կորեացիները այս ճաշատեսակի հետ սիրում են խմել գարեջուր կամ կորեական սոջու։

Կարդա նաև՝

Հայտնի են աշխարհի ամենաթանկ քաղաքները

Սինգապուր

 

 

 

 

Մեկնաբանություններ