Հարի Փոթեր Ջոան Ռոուլինգ քաղաք
- Գրքեր, Մշակույթ

Հարի Փոթերի հեղինակը խոստովանել է՝ որ հերոսի մահվան համար է զղջում

Հարի Փոթերի մասին պատմող լեգենդար գրքաշարի հեղինակ Ջոան Ռոուլինգը խոստավանել է, որ շատ է ափսոսում գրքի հերոսներից մեկի մահվան համար:

Դու, հավանաբար, կմտածես, որ խոսքը Ֆրեդի Ուզիլիի կամ Ահեղ Աչքի մասին է, բայց իրականում գրողը բոլորովին այլ հերոսի մասին է խոսում:

Հարի Փոթեր Ջոան Ռոուլինգ քաղաք

Պարզվել է, որ Ռոուլինգն անկեղծորեն զղջում է սրճարանի տեր Ֆլորեան Ֆորթեսքյուի մահվան համար: Ջոանը համարում է, որ մնացած հերոսների մահը արդարացված էր սյուժեով, մինչդեռ Ֆորթեսքյուն մահացավ զուտ այն պատճառով, որ հեղինակը փակուղու մեջ էր հայտնվել:

Ի սկզբանե Ֆորթեսքյուն պետք է օգներ Հարրին Մահվան ընծաների որոնման մեջ: Արդյունքում Ռոուլինգը որոշել է այդ գործը ստանձնել Ֆինեաս Բլեքին, ինչի արդյունքում սրճարանի տիրոջը ստիպված է եղել սպանել:

Ջոան Ռոուլինգն իրեն մեղավոր է համարում, քանի որ առանց լուրջ պատճառի գրքում սպանել է հրաշալի հերոսի:

Կարդա նաև՝ 

Բանան, ատրճանակ և ապուրի տարա. Էնդի Ուորհոլի 10 ամենահայտնի կտավները

Մեկնաբանություններ