- Առողջապահություն, Կյանք, Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը, Արթուր Աբրահամը և Վիկ Դարչինյանը միացել են կորոնավիրուսի դեմ պայքարին

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան, Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Նիկոլյա Անելկան, հայ բռնցքամարտիկներ Վիկ Դարչինյանը, Արթուր Աբրահամը և մի շարք այլ մարզիկներ միացել են «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի կազմակերպած «Միասին մենք կարող ենք» բարեգործական համերգի շրջանակում անցկացվելիք բարեգործական աճուրդին:

Համերգին կմասնակցեն ավելի քան 60 մշակութային գործիչներ:

Մխիթարյանը նվիրաբերել է իր ստորագրությամբ մարզաշապիկը: Մեկնարկային գինը 800 դոլար է:

Աճուրդի ողջ հասույթը կուղղվի Հայաստանում Covid19-ի դեմ ուղղված պայքարին՝ աջակցելու առողջապահական համակարգին՝ ձեռք բերելու անհրաժեշտ շնչառական սարքավորումներ և համապատասխան դեղորայք:

Մեկնաբանություններ