հոլիվուդյան ամենխոստումնալից դերասանուհիները
- Կյանք, Սելեբրիթի

Հոլիվուդյան ամենախոստումնալից դերասանուհիները

Չնայած իրենց երիտասարդ տարիքին այս դերասանուհիները հասցրել են գրավել բազմաթիվ մարդկանց սրտերը՝ ձեռք բերելով երկրպագուներ աշխարհի տարբեր անկյուններից։

Նրանք արդեն հասցրել են նկարահանվել հոլիվուդյան բավական հայտնի ֆիլմերում, որոնք նրանց մեծ ճանաչում են բերել ամբողջ աշխարհով մեկ։

«Քաղաք»-ը ներկայացնում է հոլիվուդյան ամենահայտնի և խոստումնալից դերասանուհիներին, որոնք ձեզ անտարբեր չեն թողնի։

Քլոե Գրեյս Մորեց

Քլոե Մորեց

Քլոե Գրեյս Մորեցը ամերիկացի դերասանուհի և մոդել է։ Նա իր կարիերան սկսել է բավական վաղ հասակից։ Դերասաուհին նկարահանվում էր ֆիլմերում, երբ ընդամենը 6 տարեկան էր։

Քլոեն նկարահանվել է այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են If I Stay, Carrie և Neighbors 2: Sorority Rising։

Լիլի-Ռոուզ Դեպպ

Լիլի Դեպպ

Լիլի-Ռոուզ Դեպպը հայտնի դերասաններ Վանեսա Պարադիի և Ջոնի Դեպպի դուստրն է։ Աղջիկը աստղային ծնողներից ժառանգել է ոչ միայն հմայիչ արտաքինը, այլև դերասանական տաղանդը։

Լիլին 2016 թվականին Ջոնի Դեպպի հետ միասին գլխավոր դերում է հանդես եկել Yoga Hosers ֆիլմում։

Շեյլին Վուդլի

Շեյլին Վուդլի

Շեյլին Վուդլին ամերիկացի դերասանուհի և հասարակական գործիչ է։

Աստղին հատկապես մեծ հայտնիություն բերեցին Divergent և The Fault in Our Stars ֆիլմերը, որտեղ Շեյլին ցուցադրեց իր ողջ դերասանական պոտենցիալը։

Դակոտա Ֆաննինգ

Դակոտա

Դակոտան սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան, երբ ընդամենը 5 տարեկան էր։

Չնայած երիտասարդ տարիքին նա հասցրել է նկարահանվել բազմաթիվ ֆիլմերում և հեռուստասերիալներում, որոնցից ամենահայտնին The Twilight սագայում նրա գլխավոր դերն էր։

Կարդա նաև՝

Հոլիվուդի ամենահայտնի բազմազավակ մայրերը

մայրեր հոլիվուդ քաղաք

 

 

 

Մեկնաբանություններ